Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում առնվազն 40 երեխա Է հոսպիտալացվել տարրական դպրոցում բռնկած հրդեհի հետեւանքով

Ճապոնիայում առնվազն 40 երեխա Է հոսպիտալացվել տարրական դպրոցում բռնկած հրդեհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առնվազն 40 երեխա Է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի Է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կիոդո» գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, հրդեհն առաջացել Է դպրոցական խոհանոցի տարածքում:

Բռնկումը մարելու համար պահանջվել Է 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխաներ գանգատվել են վատ ինքնազգացողությունից: Տուժած բոլոր երեխաներից ոչ ոք գիտակցությունը չի կորցրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հրդեհի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն:

Ենթադրվում Է, որ բռնկումն սկսվել Է միացված սալիկի վրա թողնված յուղով թավայի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]