Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի

Լուկաշենկոն չի առարկի ՌԴ-ի հետ ընդհանուր արժույթին, եթե դա ռուբլին չլինի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք Է լինի ռուսական ռուբլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք Է լինի ընդհանուր արժույթ, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք Է լինի Էմիսիոն կենտրոն՝ ստեղծված հավասար պայմաններով: Եթե դուք բերում եք Եվրամիության օրինակը, լա՛վ, թող լինեն ԵՄ-ի սկզբունքները: Բայց որ պայմաններն ու մոտեցումը լինեն հավասար»,- հայտարարել Է Լուկաշենկոն բելառուսական դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախաշեմին կայացած հանդիպմանը:

Նա նաեւ հայտարարել Է, որ բելառուսներին ու ռուսաստանցիներին միմյանց դեմ հանել չի հաջողվի, չնայած այդ ուղղությամբ արվող առանձին փորձերին: «Դա այն ուղին չԷ, որ ինչ-որ կերպ Ռուսաստանում որեւԷ մեկը դրանից շահաբաժիններ ստանա: Չի ստացվի»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ գործակալությունը: «Մեզ հնարավոր չԷ միմյանց դեմ հանել, Բելառուսը նույն ռուսն Է՝ որակի նշանով (ես ավելի քան 20 տարի առաջ եմ ասել): Այդ թեմայի վրա խաղալը շատ վտանգավոր Է»,-ընդգծել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]