Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանիայի կառավարության անդամները պաշտոնաթողություններով են սպառնացել Թերեզա Մեյին. Telegraph

Բրիտանիայի կառավարության անդամները պաշտոնաթողություններով են սպառնացել Թերեզա Մեյին. Telegraph

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարին սպառնացել են զանգվածային պաշտոնաթողություններով, եթե Համայնքների պալատի պատգամավորներին արգելվի փորձեր ձեռնարկել կանգնեցնելու Brexit-ի իրականացումն առանց հետագա համագործակցության համաձայնագրի: Հունվարի 18-ին այս մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ նշել Է, թե բացառել Brexit-ի տարբերակն առանց գործարքի հնարավոր չԷ, քանի որ այդ արդյունքը կախված չԷ կառավարությունից, շուրջ 20 պետական պաշտոնյաներ հայտարարել են կառավարությունից հեռանալու իրենց պատրաստակամության մասին, եթե իրենք զրկվեն կոշտ Brexit-ի դեմ հանդես եկող պատգամավորներին պաշտպանելու հնարավորությունից: «Ես կարծում եմ, որ վարչապետը խիստ ճնշման կենթարկվի, որպեսզի նախարարներն այդ հարցի շուրջն ազատ քվեարկելու իրավունք ստանան»,- մեջբերում Է հրատարակությունը կառավարության անդամներից մեկի խոսքը:

Մեյն ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրամիության պայմանագրի 50-րդ հոդվածին եւ 2018 թվականի Դուրս գալու օրենքին համապատասխան Մեծ Բրիտանիան առանց (համագործակցության) համաձայնագրի Եվրամիությունից դուրս կգա մարտի 29-ին, եթե խորհրդարանը հավանություն չտա Եվրամիության հետ գործարքին կամ Մեծ Բրիտանիան չչեղարկի 50-րդ հոդվածը եւ չորոշի վերջնականապես մնալ ԵՄ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]