Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին

Դեսպան Վարուժան Ներսեսյանը  հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն 
Ուայթհաուսին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 17-ին  հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը շնորհավորել է սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար:

Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու և խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարևորելով անձամբ սենատորի և Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը:

Կողմերը բարձր են գնահատել Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]