1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

 Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել է նոր ձևավորված ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 18-ին, ավարտելով առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը, այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը»,-ասաց Միրզոյանը:

 Նա հիշեցրեց, որ խորհուրդը կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, «Լուսավոր Հայաստան»-ից` կրկին ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նախորդ օրերին խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, նրա երեք տեղակալներ` նույն խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: Հունվարի 18-ի նիստում խորհրդարանն ընտրեց նաև մշտական հանձնաժողովների նախագահներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]