Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել. նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող որևէ կոռուպցիոն ռիսկ լինել. 
նոր նշանակում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հայտարարած մրցույթի արդյունքում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Իսկանդարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերության նոր տնօրենին աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:

«Սա իրականում շատ նուրբ և զգայուն ոլորտ է, ուստի ձեզանից պահանջվում է անաչառություն, ազնվություն և թափանցիկություն աշխատանքում: Այս ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ: Հակառակ դեպքում օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն աշխատակիցները, որոնք նման քայլի կդիմեն»,- ընդգծել է Վահե Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտը գտնվում է քաղաքապետի անմիջական հսկողության ներքո:

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթները: ՀՈԱԿ-ի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ապագայում նոր, սկզբունքային լուծումներ կկիրառվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am