Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քադիրովը պաշտոնյաներին պարտավորեցրել Է ամեն շաբաթ ուղիղ եթերում հաշիվ տալ բնակչությանը

Քադիրովը պաշտոնյաներին պարտավորեցրել Է ամեն շաբաթ ուղիղ եթերում հաշիվ տալ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նախարարներին եւ տեղական վարչակազմերի ղեկավարներին պարտավորեցրել Է ամեն շաբաթ հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանել բնակչության հրատապ հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է տարածաշրջանի ղեկավարի եւ կառավարության մամուլի ծառայությունը:

Հանրապետության կառավարության նախարարները եւ շրջանների ղեկավարները պետք Է պատասխանեն բնակչությանը հուզող հարցերին, Չեչնիայի պետական հեռուստառադիոընկերության «Գրոզնի» ալիքով ուղղակի երկխոսություն վարեն բնակիչների հետ, պարզեն, թե ինչ խնդիրներ են լուծվում, ինչպես են գործերն այս կամ այն ճյուղում կամ շրջանում: Ես առաջարկել եմ ամեն շաբաթ նրանց հրավիրել անմիջական խոսակցության»,- մամուլի ծառայությունը մեջբերում Է Չեչնիայի ղեկավարի խոսքը: Քադիրովն ընդգծել Է, որ բոլոր պաշտոնյաները պետք Է լիովին տիրապետեն տեղեկատվությանը իրենց գերատեսչություններում տիրող իրադրության վերաբերյալ, աշխատանքն այնպես կազմակերպեն, որ մեծանա իշխանության արդյունավետությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]