Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանի կարծիքով` իշխանությունը կատարել է իր առաջնային առաքելությունը. բարեփոխումների երկրորդ փուլն առջևում է

Արարատ Միրզոյանի կարծիքով` իշխանությունը կատարել է իր առաջնային առաքելությունը. բարեփոխումների երկրորդ փուլն առջևում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը. ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է: Իսկ բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը նոր-նոր պետք է իրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների, ազատության, իհարկե նաև սոցիալական և տնտեսական խնդիր: Եվ այս խնդիրն էր, որ հասունացրեց ու հնարավոր դարձրեց հեղափոխությունը: Այս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը, այն է` ազատ և արդար, արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է»,-ասաց Միրզոյանը:

Նա նաև նշեց, որ կա բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը, որը պիտի վերաբերի հիմնականում տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Միրզոյանը նկատեց, որ այստեղ  իշխանությունը նոր-նոր պետք է սկսի լուրջ անելիքներ կյանքի կոչել` ռեֆորմներ իրականացնել: Նա շեշտեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է, որ այս իշխանությունն ամբողջությամբ իշխանություն է, ունի մեծամասնություն օրենսդիրում և շուտով կձևավորի նաև արդեն կառավարություն: ԱԺ նախագահը չի կիսում  հոռետեսական գնահատականները ներկայիս իշխանության արդեն անցած ճանապարհի ու նոր փուլի վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել հունվարի 14-ին: ԱԺ-ն ընտրել է նաև նախագահի երեք տեղակալներ` «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: Այս պահին խորհրդարանում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ քվեարկությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]