Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնը չի կարողանա առեւտրի շուրջը նոր համաձայնագրեր կնքել մինչեւ Brexit-ը. Financial Times

Լոնդոնը չի կարողանա առեւտրի շուրջը նոր համաձայնագրեր կնքել մինչեւ Brexit-ը. Financial Times
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ: Հունվարի 18-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Ուայթհոլի (փողոց Լոդոնի կենտրոնում, որտեղ գտնվում են Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ մի շարք առաջատար նախարարությունների նստավայրերը) վերլուծական փաստաթուղթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում, որը կազմել են Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարության աշխատակիցներն՝ ի դեպս կոշտ Brexit-ի (առանց Բրյուսելի հետ համաձայության դուրս գալու) պայմաններում չնախատեսված հանգամանքների, նշված Է, որ նման «ապահարզանի» հետեւանքով կծագեն զգալի դժվարություններ, քանի որ Եվրամիության հետ համաձայնագրերի մեծ մասը կկորցնի ուժը:
«Գործնականում դրանցից (նոր համաձյանագրերից ) ոչ մեկն այժմ պատրաստ չԷ, եւ հազիվ թե հաջողվի դրանք ստորագրել մինչեւ մարտ ամիսը»,- մեջբերում Է հրատարակությունը կառավարական ծառայողի խոսքը, որը ծանոթացել Է նախարարության փաստաթղթին:
Brexit-ը պլանավորված Է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք Է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am