Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ստեֆան Լյովենն ընտրվեց Շվեդիայի վարչապետ. SVT

Ստեֆան Լյովենն ընտրվեց Շվեդիայի վարչապետ. SVT
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարան) հունվարի 18-ին քվեարկել Է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SVT հեռուստաալիքը:
Որոշումն ընդունվել Է կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններից 4,5 ամիս անց եւ նշանակում Է քաղաքական ճգնաժամի ավարտը երկրում: Լյովենի թեկնածության օգտին արտահայտվել Է 115 պատգամավոր, դեմ՝ 153-ը: Խորհրդարանի 77 անդամ ձեռնպահ Է մնացել: Լյովենը նախարարների կաբինետը գլխավորել Է երկրորդ անգամ անընդմեջ, նրա լիազորությունների ժամկետը կկազմի 4 տարի:
Սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ երկու ավանդական կուսակցական դաշինքներից (կարմրա-կանաչներ եւ աջ կենտրոնամետներ) ոչ մեկը մեծամասնություն չԷր ստացել խորհրդարանում, նրանց միայն մեկ մանդատ Էր բաժանել՝ 144՝ 143-ի դիմաց:
Վարչապետի նշանակման հարցի շուրջ կայացած քվեարկությունը թվով երրորդն Է դարձել ընտրություններից հետո: 2018 թվականի նոյեմբերի 14-ին պատգամավորները մերժել են Չափավոր կոալիցիոն կուսակցության նախագահ Ուլֆ Քրիստերսոնի, իսկ դեկտեմբերի 14-ին՝ Ստեֆան Լյովենի թեկնածությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]