Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Եվրապոլի գործադիր տնօրենի հետ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Եվրապոլի գործադիր տնօրենի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 17-ին  հանդիպել է Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվել է Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվել են նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։

Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]