Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Մոսկվան Բաքվից պարզաբանումներ Է ակնկալում երկիր ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքն արգելելու կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Բաքվից պարզաբանումներ Է ակնկալում հանրապետության տարածք հայկական արմատներով ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ հունվարի 18-ին տարածված մեկնաբանության մեջ:

«Ծանոթացանք Ադրբեջան Ռուսաստանի՝ հայկական արմատներով քաղաքացիների մուտքը թույլ չտալու վերաբերյալ մեր հաղորդմանն այդ երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայության արձագանքին: Նշում ենք մեկնաբանության՝ դիվանագիտական պատշաճությունների շրջանակներից դուրս եկող տոնը: Ոչ պակաս տարակուսանք Է հարուցում դրա բովանդակությունը, որը հանգում Է Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների խտրականության թեման՝ որպես իբր նվազ կարեւոր, «չուռճացնելու» պահանջին՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ վերընթաց զարգացման ֆոնին»,-նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նման մոտեցումը, ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, անընդունելի Է:

«Գործին ուղղակի առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք առարկայական պարզաբանումներ լսել ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ»,-նշել են գերատեսչությունում: Դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ռուսաստանցիների մուտքը թույլ չտալու դեպքերի թվում կան այնպիսի աղաղակող դեպքեր, ինչպես 2018 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմի վետերան, Լենինգրադի բլոկադան վերապրած 81-ամյա բնակչուհու մուտքը մերժելը կամ 2017 թվականի փետրվարին այն կնոջը երկիր չթողնելը, որին չորսամյա որդու հետ ժամեր շարունակ պահել են հատուկ տեղում:

«Դիվանագիտական կապուղիներով պաշտոնական պարզաբանումներ ենք ակնկալում Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջան ուղեւորությունները Մոսկվայում հանրապետության դեսպանության հետ համաձայնեցնելու անհրաժեշտության կապակցությամբ ադրբեջանական կողմի ակնարկների շուրջ, ինչը Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների անայցագիր ուղեւորությունների մասին 1997 թվականի հուլիսի 3-ի համաձայնագրի խախտում կլիներ,-հավելել են նախարարությունում:-Կախված ադրբեջանական կողմի արձագանքի բովանդակությունից՝ կորոշենք մեր հետագա քայլերը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ