Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Ծառուկյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև լարվածություն չկա


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև լարվածություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 16-ին երկու խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած բանավեճին:

«Դրանք բանավեճեր, խոսակցություններ են: Նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են: Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում է: Նոր խորհրդարան է, խոսակցություններ կան, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Ծառուկյանը:

Հունվարի 16-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանըՔննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին:

Նախկին դեսպանի որդին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակելիսկ կրքերն ավելի թեժացաներբ ամբիոնին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և հայտարարեց, որ Բաբաջանյանի ասածն ամբողջովին սուտ է: Բանավեճին խառնվեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մի քանի պատգամավորներ ոտքի կանգնեցին ու սկսեցին բղավել միմյանց վրա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել կրքերը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ