Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Բելֆաստում կինը գրեթե երեք շաբաթ ապրել Է հաբերի փաթեթվածքը կոկորդում


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելֆաստի (Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք) բնակչուհին 17 օր ապրել Է կոկորդում մնացած ցավազրկող հաբերի դեղագործական փաթեթվածքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է BMJ Case Reports-ը:   
Կինը բուժհիմնարկ Է դիմել գանգատներով, թե օտար մարմին Է զգում կոկորդում, անհարմարություն՝ կլլելիս եւ ցավ՝ պարանոցի շրջանում: Նա պատմել Է, որ ախտանիշներն սկսվել են գիշերը ցավազրկող պատրաստուկ ընդունելուց հետո:     
Զննումից, ռենտգենից եւ քթի խոռոչի ու քթաըմպանի ներզննական քննումից հետո բժիշկները ենթադրել են, թե պացիենտը հաբերը կլլելիս ճանկռել Է կերակրափողը եւ համապատասխան բուժում են ընտրել:
Սակայն մի քանի օր անց կինը վերստին դիմել Է հիվանդանոց նույն գանգատներով եւ գաստրոսկոպիայի ուղեգիր ստացել:       
Մասնագետները կերակրափողի վերին մասում հայտնաբերել են հաբերով բլիստերը, որը գիշերվա կեսին նա պատահաբար կուլ Է տվել: Բժիշկները հաջողությամբ կատարել են օտար մարմնի հեռացման վիրահատությունը:
Նշվում Է, որ չնայած այն բանին, որ գրեթե երեք շաբաթ կնոջ կոկորդում պլաստիկի կտոր Է եղել, նա սնունդ եւ ջուր ընդունելու խնդիրներ չի ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ