Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել Է 18-ի

Վրաստանում «խոզագրիպի» զոհերի թիվը հասել Է 18-ի
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում եւս մեկ մարդ Է մահացել այսպես կոչված «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ 41-ամյա տղամարդը մահացել Է Զուգդիդում:
Նշվում Է, որ H1N1 վիրուսից մահը հաստատվել Է լաբորատոր եղանակով:
Ընթացիկ շաբաթվա սկզբին ԶԼՄ-ները հայտնել Էին «խոզագրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին: Այսպիսով, Վրաստանում այդ վիրուսի զոհերի թիվը հասել Է 18-ի, ներառյալ մի կին, որը գտնվում Էր հղիության 38-րդ շաբաթում, եւ 10-ամսական մի երեխա:
Մինչդեռ Վրաստանի առողջապահության նախարարությունում քանիցս հայտարարել են, որ երկրում չկա համաճարակի սպառնալիք, իսկ հիվանդության մակարդակն սկսել Է իջնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ