Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատել են ավելի քան 7 հազար տոննա

Երկրի շուրջը տիեզերական աղբի ծավալը գնահատել են ավելի քան 7 հազար տոննա
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն առաջատարներն են երկրաշուրջ տարածությունը տիեզերական աղբով աղտոտման չափերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածի հրապարակված թեզիսներում, որը պատրաստել են Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի աշխատակիցները:
«Ուղեծրում աղբի զանգվածը (2017 թվականին այդ զանգվածը կազմել Է շուրջ 7,2 հազար տոննա) շարունակում Է աճել. վերջին երեք տարում այն աճել Է տարեկան մոտավորապես 100 տոննայով կամ շուրջ 2 տոկոսով»,- գրում են գիտնականները:
«Տիեզերական աղբի քանակով առաջատարն ԱՄՆ-ն Է, երկրորդ տեղում Է Ռուսաստանը, իսկ երրորդում՝ Չինաստանը: Այս երկրներին Է բաժին ընկնում տիեզերական աղբի 93 տոկոսը: Տարեկան դրա ընդհանուր ծավալը մեծանում Է չորս տոկոսով»,- ասված Է թեզիսներում:
Ամենից շատ տիեզերական աղբ Է գոյանում ուղեծրային ապարատների քայքայման եւ բախման պատճառով: Բացի այդ, ուղեծիրն աղտոտում են տանող հրթիռների՝ բանելուց անպետքացած աստիճանները եւ թափառքի բլոկները, արդեն չգործող արբանյակները, արձակման ժամանակ պոկված բեկորները:
«2017 թվականի տվյալներով՝ երկրաշուրջ ուղեծրում Է գտնվում 10 սանտիմետրից ավելի մեծ չափի շուրջ 18 հազար օբյեկտ»,- նշված Է փաստաթղթում:
Փորձագետները նախազգուշացնում են, որ տիեզերական աղբի հետ բախումները կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]