Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանը Կենտրոնական բանկի հաշվետողականությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Մանե Թանդիլյանը Կենտրոնական բանկի հաշվետողականությունը բարձրացնելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց` արդյոք Թանդիլյանը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն տեսնում է:

Թանդիլյանը նշեց, որ Կենտրոնական բանկին տրված են սահմանադրական մի շարք լիազորություններ, օրինակ` գնաճի զսպման: «Այն անկախություն ունեցող կառույց է, որը շատ լավ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, և, հետևաբար Ազգային ժողովը պետք է և ունի լիազորություն` աշխատելու ԿԲ-ի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու համար: Ես կարծում եմ, որ ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունն պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով: Այդ թվում այն պետք է արվի նաև ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովում ավելի հաճախ քննարկման, խնդիրների բարձրացման միջոցով»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց` այս առումով ԱԺ-ն ունի այդ լիազորությունները:

Թանդիլյանը նշեց, որ  այս առումով կարող են նաև բարձրացված խնդիրների համար Ազգային ժողով հրավիրել համապատասխան մարմինների: Նա շեշտեց` ճիշտ է և պետք է, որ Կենտրոնական բանկն ունենա անկախություն, սակայն միևնույն ժամանակ այն պետք է լինի հաշվետու Ազգային ժողովին, ինչը նշանակում է հաշվետու լինել հանրությանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորեց, որ կարողանան ԿԲ-ի լիազորություններն օգտագործել ի նպաստ մեր երկրի տնտեսական և ֆինանսական համակարգի:

ՀՀ ազգային ժողովը հունվարի 18-ի հերթական նիստում շարունակում է տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նախորդ օրերին խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, նրա երեք տեղակալներ` նույն խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]