Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոլումբիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Բոգոտայում ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին

Կոլումբիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Բոգոտայում ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ Է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին նա հայտարարել Է ազգին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ահաբեկչական գործողության պահից մենք ամբողջ անհրաժեշտ օգնությունն են ցույց տալիս զոհվածների ընտանիքներին, նրանց բոլորին ես մշտապես հղում եմ իմ սերը, իմ շնորհակալության զգացումը: Եվ նրանց պատվին մենք եռօրյա ազգային սուգ ենք հայտարարում»,- նշել Է Դուկեն: Հունվարի 17-ի առավոտյան պայթանյութով լցված ավտոմոբիլը մխրճվել Է Կոլումբիայի Ազգային ոստիկանական ակադեմիայի շենքի պատի մեջ: Պայթյունի հետեւանքով զոհվել Է առնվազն 21 մարդ, եւս 68 հոգի վիրավորվել Է: Երկրի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն, ամփոփելով անվտանգության խորհրդի նստի արդյունքները, հայտարարել Է, որ հանցագործի անունը Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգես Է: Ներկայում իշխանությունները պարզում են, թե նա կապված Է եղել արդյոք ապստամբական խմբավորումների կամ այլ հանցավոր կազմակերպությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]