Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ունվարի 17-ին Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորել է Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի առավել զարգացմանը։

Զրուցակիցները բարձր են  գնահատել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի  անցկացումը ինչպես բովանդակային, այնպես էլ՝ կազմակերպչական և ներկայացուցչական առումով։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գագաթաժողովի շրջանակներում կայացված որոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները լավ նախադրյալներ են ստեղծել ֆրանկոֆոն տարածաշրջանում տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացման համար:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրել է ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում ակնկալելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությունը։ Որպես գերակա ուղղություն ընդգծվել է ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը, սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ որպես ՖՄԿ գագաթաժողովի նախագահող երկիր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել կազմակերպության առջև դրված խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում նրա դիրքի և հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացման միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Այս համատեքստում որպես կարևոր ուղղություն երկուստեք առանձնացվել է նաև երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]