Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հորդորել Է իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հորդորել Է իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով արձակուրդ ուղարկված իր աշխատակիցներին հորդորել Է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի: Ինչպես ասված Է պետքարտուղարի տեղակալի պարտականությունները կատարող Բիլ Թոդի հայտարարության մեջ, գերատեսչությունը միջոցներ Է ձեռնարկել ֆեդերալ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման պայմաններում աշխատավարձ վճարելու իր աշխատակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չափազանց կարեւոր Է, որ Պետդեպարտամենտը կատարի իր առաքելությունը, լինելով այն գերատեսչությունը, որը պատասխանատու Է ազգային անվտանգության համար»,- Թոդի հայտարարությունից մեջբերել Է արել Reuters գործակալությունը: Դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել Էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում Է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]