Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս

Թրամփը չեղարկեց ԱՄՆ-ի պատվիրակության ուղեւորությունը Դավոս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել Է ամերիկյան պատվիրակության ուղեւորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ հունվարի 17-ի հայտարարության մեջ:

«Քանի որ 800 հազար հիանալի ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, ինչպես նաեւ իր թիմի աշխատանքը պատշաճ մակարդակով ապահովելու համար, Թրամփը չեղարկեց իր պատվիրակության ուղեւորությունը Շվեյցարիա՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով»,- ասել Է նա: Սկզբնապես ենթադրվում Էր, որ ՀՏՀ-ում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Թրամփն ինքը: Սակայն հունվարի 10-ին նա Twitter-ում գրել Է, որ կշեղարկի այդ այցը ամերիկա-մեքսիկական սահմանի նկատմամբ հսկողության խստացման շուրջ Սպիտակ տան եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վեճերի պատճառով: Ավելի ուշ ամերիկայն վարչակազմի երկու ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատվիրակությունը կգլխավորեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: Դրա կազմում պետք Է ընդգրկվեին նաեւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Քրիս Լիդելը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել Էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում Է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]