Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոուրինյոն պատրաստվում է աշխատել թոփ մակարդակում

Մոուրինյոն պատրաստվում է աշխատել թոփ մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դեռևս չի մտածում մարզչական կարիերայի ավարտի մասին: «Ցանկանում եմ շարունակել մարզել: Ես դեռևս շատ երիտասարդ եմ: Ֆուտբոլում եմ երկար ժամանակ: Մի քանի շաբաթից կլրանա 56 տարեկանս, բայց ես դեռևս շատ երիտասարդ եմ: Պատրաստվում եմ մնալ այնտեղ, որտեղ պետք է՝ թոփ մակարդակի ֆուտբոլում: Հենց այնտեղ էլ պատրաստվում եմ շարունակել աշխատանքս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մոուրինյոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

Ժոզեի աշխատանքի վերջին վայրն է եղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղից նրան հեռացրել են 2018 թվականի դեկտեմբերին: Պորտուգալացու հեռանալուց հետո մանկունիանցիներին գլխավորել է Ուլե-Գունար Սուլշերը:

Մինչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մոուրինյոն գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, Միլանի «Ինտեր»-ը, «Պորտու»-ն, «Լեյրիա»-ն և Լիսաբոնի «Բենֆիկա»-ն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]