Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եգիպտոսի վարչապետը բարձր է գնահատել ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի  դերը Եգիպտոս-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում

Եգիպտոսի վարչապետը բարձր է գնահատել ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի  դերը 
Եգիպտոս-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում: 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ որպես ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է Եգիպտոսի հետ զարգացնել կայուն, բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական ոլորտում: Ներկայացնելով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառության ծավալը՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ հաստատված համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա բանակցությունների հաջող ընթացքի և ապագայում՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը նոր ազդակ կհաղորդի հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացման հնարավորություններին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, երկու երկրներն ունեն պատմական խորը բարեկամական կապեր, ինչի վկայությունն է նաև Եգիպտոսում հայկական հզոր համայնքի առկայությունը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում առկա կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հինգ տասնյակից ավելի փաստաթղթերը հիմք են ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]