Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին

 ՀՀ քննչական կոմիտեն որոնում է դեղատնից գողություն կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2018թ. նոյեմբերի 21-ին ՓԲԸ-ի լիազորված անձից հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ճնշման չափման երկու հատ ապարատ՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես մի տղամարդ մոտենում է դեղատան պահարաններից մեկին և այնտեղ դրված իրերից դնում իր ձեռքում գտնվող տոպրակի մեջ ու  հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական  քննչական բաժին»:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ