Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները

Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր 
քաղաքական առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, պետք է կարողանա առավելագույնս օգտվել այդ հանգամանքից, ճիշտ «փաթեթավորել» իր քաղաքական առաջնահերթությունները Միության շրջանակներում՝ կառույցում լինել-չլինելու հարցը վիճարկելու փոխարեն։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` ԲՀԿ խմբակցության թեկնածու Միքայել Մելքումյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին, թե արդյոք արդյունավետ է եղել այս տարիների անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

«Փաստ է, որ ԵԱՏՄ-ում ենք, չենք վիճարկում, թե ինչու ենք այնտեղ: Պետք է առավելագույնս օգտվենք դրանից: Դա տնտեսական միություն է, սակայն կառույցում կան նաև քաղաքական հարաբերություններ: ԵԱՏՄ-ում տնտեսական հարաբերությունները հիմնված են անդամ յուրաքանչյուր երկրի քաղաքական առաջնահերթությունների վրա: Եվ Հայաստանը պետք է իր քաղաքական առաջնահերթությունները կարողանա ճիշտ «փաթեթավորել» ԵԱՏՄ-ի շրջանակներում»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ կառույցում շատ հարցեր չպետք է քաղաքականացնել, սակայն, իմանալով, որ ենթատեքստում քաղաքական խնդիր կա:

Մելքումյանը շեշտեց, որ հանձնաժողովը քննարկելու է բոլոր հարցերը: Նա կարևորեց, որ հանձնաժողովի շրջանակում կանխատեսվեն բոլոր ռիսկերն ու փորձեն դրանց լուծում տալ:

Ազգային ժողովում շարունակվում են տասնմեկ մշտական հանձնաժողովներ նախագահների ընտրության հացի քննարկումները: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է: Նախորդ օրերին ԱԺ-ն ընտրել է խորհրդարանի նախագահ, նախագահի երեք տեղակալներ ու հաստատել հանձնաժողովների թիվը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]