Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Սոֆյա Քոփոլան ֆիլմ կնկարահանի Apple-ի համար


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Սոֆյա Քոփոլան, որը վեց լիամետրաժ ֆիլմ Է նկարահանել, այդ թվում՝ «Մարիա-Անտուանետա»-ն եւ «Ինքնասպան կույսերը», առաջին գեղարվեստական ժապավենը կստեղծի Apple կորպորացիայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան, որի տվյալներով՝ Apple-ը ակտիվորեն բիզնես Է ծավալում նոր ոլորտներում», որպեսզի փոխհատուցի սմարթֆոնների վաճառքների կանխատեսվող անկումը:

On the Rocks («Ծանծաղուտի մեջ») ֆիլմում գլխավոր դերերում հանդես կգան դերասաններ Բիլ Մյուրեյը եւ Ռաշիդա Ջոնսը: Ավելի վաղ Քոփոլան եւ Մյուրեյը աշխատել են «Թարգմանության դժվարությունները» ժապավենի նկարահանումների վրա, որն «Օսկար» մրցանակի Է արժանացել լավագույն ինքնատիպ սցենարի համար: Ժապավենի ստեղծմանը մասնակցում Է A24 անկախ կինոընկերությունը, որը նկարահանել Է, մասնավորապես, Hereditary («Ռեինկառնացիա») ֆիլմը: Նույն այս ընկերությունը ընդգրկվել Է ֆիլմերի ցուցադրման առցանց-հարթակի ստեղծման Apple-ի հետ համատեղ նախագծում, որը, BBC-ի տվյալներով, կարող Է գործարկվել արդեն այս տարի: Ընդ որում՝ Apple-ը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, մինչեւ 1 մլրդ դոլար կծախսի այդ հարթակի համար լսատեսողական արտադրանք ձեռք բերելու վրա: Սոֆյա Քոփոլան A24-ի հետ արդեն աշխատել Է «Էլիտար հասարակություն» ֆիլմի նկարահանումների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ