Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

ՀՀ գլխավոր թոքաբանը ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չի տեսնում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ այն անձանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ. դա վերաբերում է հատկապես երեխաներին և տարեցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում բժիշկն ասաց, որ այսօրվա դրությամբ ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չկա:

«Հենց բժիշկը պետք է որոշի՝ պատվաստումն անհրաժեշտ է, թե ոչ: Պետք է պարտադիր երեխային հետազոտել, հասկանալ, արդյոք այդ երեխային կարելի է պատվաստել, թե ոչ»,- եզրափակեց գլխավոր թոքաբան Ոսկանյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ