Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

ՍԱՏՄ-ն լաբորատոր հետազոտության է տարել Արտաշատի հանրային սննդի կետերից մեկում առկա սննդամթերքը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Պարզվել է նաև, որ աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ:

«ԱԳԱ Ֆուդ Կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ