Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության հացերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովի, որը տեղի կունենա փետրվարի 15 – 17-ը, գլխավոր թեմաներից մեկը կդառնան Եվրոպայի ինքնորոշումը եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անդրատլանտյան համագործակցության շրջանակներում: Հունվարի 17-ին Բեռլինում այս մասին լրագրողներին հայտարարել Է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեմաներ կդառնան Եվրոպայի ռազմավարական ինքնահաստատումը. Եվրոպան ինչպես կարող Է ներկայացնել ու պաշտպանել իր շահերն աշխարհում, անդրատլանտյան հանրակցության ապագան եւ, անշուշտ, գլոբալ աշխարհակարգի հարցերը»,- ասել Է Իշինգերը: Կազմակերպչի խոսքով՝ համաժողով կժամանեն պետությունների եւ կառավանրությունների շուրջ 100 ղեկավարներ, ինչպես նաեւ նախարարներ: Իշինգերն ասել Է, որ «ուժեղ ներկայացված կլինի Չինաստանը», Աֆրիկան, հրավերներ են ուղարկվել ամերիկացի տասնյակ սենատորների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսին: «Դեռ երբեք մենք այնքան մասնակիցներ չենք ունեցել, ինչպես այս տարի»,- եզրափակել Է Իշինգերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ