Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկ ոտքերով Մեգան Մարքլը դարձյալ խախտել Է թագավորական Էթիկետը

Մերկ ոտքերով Մեգան Մարքլը դարձյալ խախտել Է թագավորական Էթիկետը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին հերթական անգամ խոսակցությունների առիթ Է տվել թագավորական վարվելակարգը քամահրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Հունվարի 16-ին Սասեքսի դուքսը եւ դքսուհին Cirque du Soleil-ի (Դյու Սոլեյ կրկես) նոր ծրագրի պրեմիերային են այցելել լոնդոնյան Ալբերտ-Հոլլում: Մարքլը շոուին եկել Էր ֆրանսիական Roland Mouret բրենդի մուգ կապույտ փայլփլուն զգեստով, որի արժեքը կազմում Է ավելի քան 5,5 հազար դոլար, եւ Stuart Weitzman-ի սեւ բոկոտիկներով՝ ցուցադրելով մուգ կարմիր լաքով ներկված եղունգները:
Թագավորական Էթիկետի փորձագետները նշել են, որ մերկ ոտքերով, առավել եւս եղունգների մուգ լաքով հանրության առջեւ հայտնվելը չի համապատասխանում վարվելակարգին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]