Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

«7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության եւ իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը եւ արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ: Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը` մեր ժողովրդի մեծ վստահությամբ»,-մասնավորապես ասված է Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]