Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

«Բուսակերների միս» կհայտնվի Իսրայելի խանութներում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի առեւտրական կետերում շուտով կհայտնվի այսպես կոչված բուսակերական միս, վերջին ամիսներին այն փորձել են ռեստորաններում փորձնական նախագծի շրջանակներում, այժմ մթերքը պլանավորում են վաճառել սովորական խանութներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին գրել Է «Կալկալիստ» հրատարակությունը:
Նորույթի արժեքը բավականին բարձր Է՝ 30 շեկել (շուրջ ինը դոլար) 250 գրամի դիմաց: Բայց դրա հոտը, տեսքը եւ նույնիսկ արյունը (ճակնդեղի հյութի հաշվին) սովորական մսի նման են, ըստ որում, դրա մեջ ընդհանրապես խոլեստերին, սոյա կամ գլյուտեն չկան, իսկ հագեցած ճարպերն ընդամենը հինգ գրամ են , ճշտում Է հրատարակությունը:
Այս մթերքը միայն մեկն Է իսկական մսի նման փոխարինիչների շարքից, որոնք շուտով կհայտնվեն շուկայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ