Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Disney-ը կնկարահանի «Նոտր Դամի կուզիկը» մուլտֆիլմի խաղարկային ռեմեյքը. Deadline

Disney-ը կնկարահանի «Նոտր Դամի կուզիկը» մուլտֆիլմի խաղարկային ռեմեյքը. Deadline

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան ձեռնամուխ Է եղել «Նոտր Դամի կուզիկը» 1996 թվականի մուլտֆիլմի կինոտարբերակի ստեղծման աշխատանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Deadline պորտալը:

Նրա տվյալներով՝ սցենարը գրելու համար հրավիրել են Tony մրցանակի դափնեկիր Դեւիդ Հենրի Հվանին, կոմպոզիտորները կլինեն Ալան Մենքենը եւ Սթիվեն Շվարցը, որոնք գրել են օրիգինալ մուլտֆիլմի երաժշտությունը: Նախագծի պրոդյուսերությամբ կզբաղվի դերասան Ջոշ Գադը, որը, ըստ չհաստատված տվյալների, ֆիլմում կարող Է խաղալ Կվազիմոդոյի դերը:

«Նոտր Դամի կուզիկի» նոր տարբերակը հիմնված Է լինելու 1996 թվականի համանուն մուլտֆիլմի եւ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա, այլ ոչ թե թատերական բեմադրության, որի վրա Եվրոպայում աշխատել են Շվարցը եւ Մենքենը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]