Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում կարմրուկի բռնկում է արձանագրվել

Վրաստանում կարմրուկի բռնկում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել Է կարմրուկով հիվանդների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա Է: Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք Է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, եւ բնակչությունը պետք Է դիմի անվճար պատվաստումների»,- հունվարի 17-ին լրագրողներին հայտարարել Է Գամկրելիձեն:

Վրաստանի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ հունվարի սկզբից երկրում արձանագրվել Է, հիմնականում, երեխաների եւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կարմրուկով հիվանդանալու 312 դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]