1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔԿ-ն զինծառայողին մեղադրանք է առաջադրել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար

ՔԿ-ն զինծառայողին մեղադրանք է առաջադրել զենքի հետ վարվելու կանոնները 
խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի  պահպանության տեղամասի մարտական դիրքում 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Ա.Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր  ժամկետային զինծառայող, շարքային Հ.Մ-ի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]