Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհրդականները Թրամփին առաջարկել են հասնել բյուջետային ճգնաժամի շուտափույթ դադարեցման. WSJ

Խորհրդականները Թրամփին առաջարկել են հասնել բյուջետային ճգնաժամի շուտափույթ դադարեցման. WSJ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկում են առանց հապաղելու հասնել կառավարության աշխատանքի վերսկսման, որն այժմ մասնակիորեն դադարեցված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Նրա աղբյուրների տեղեկություններով, ԱՄՆ-ի վարչակազմի մի քանի աշխատակիցներ գտնում են, որ ԱՄՆ-ի ղեկավարը դեռեւս չի գիտակցում իրադրության լրջությունը, որն ստեղծվել Է բյուջետային ճգնաժամի պատճառով, եւ «կրակի հետ Է խաղում»: Նրանք կարծում են, որ բյուջետային միջոցների այսչափ երկար բացակայությունը կարող Է «կործանարար հետեւանքների» հանգեցնել:

Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան առանձին աշխատակիցներ հանդես են գալիս այն բանի օգտին, որ ԱՄՆ-ի նախագահը հաստատակամություն դրսեւորի եւ չընկրկի իր պահանջներից: Նրանք գտնում են, որ այդպիսով վարչակազմը ժամանակի ընթացքում կկարողանա հասնել իր առջեւ դրված նպատակին: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, ամերիկացիներն առայժմ առավելապես հակված են ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման մեջ մեղադրել Թրամփին, այլ ոչ թե նրա քաղաքական ընդդիմախոսներին: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել Էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով:

Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում Է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]