Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել. Նիկոլ Փաշինյան

Իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում բուռն քննարկման առարկա դարձավ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։

Քննարկման ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագան Դավիթ Անանյանը իրենց դիտարկումները և բացասական գնահատականը ներկայացրեցին նախագծի շուրջ: Անանյանն ասաց, որ 2019 թվականը բյուջետային մուտքերի համար ռիսկային տարի է, և առաջարկեց մեկ տարի հետաձգել նախագծի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հետևանքներին, ասաց, որ ետ են բերելու այն գումարը, որն այսօր կորցնում են:

«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ էլեկտրոմոբիլները շատանան, և այս նախագծով դա ցույց ենք տալիս: Սա դեռ պետք է քննարկման մի քանի փուլ անցնի, ինչի արդյունքում կառավարությունը կարող է ետ կանչել այս նախագիծը: Մինչև մարդիկ գլխի ընկնեն, թե ինչ օրենք է ընդունվել, երկու տարի կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա և կարևորեց նման քննարկումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կմախքներ կան, և դա շատ լուրջ խնդիր է: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-ասաց նա: Քննարկումից հետո նախագիծն արժանացավ հավանության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]