Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Իշխանական խմբակցությունն իրեն պատասխանատու է համարում մարդու իրավունքների խնդիրներին լուծում տալու համար. Մակունց

 Իշխանական խմբակցությունն իրեն պատասխանատու է համարում մարդու 
իրավունքների խնդիրներին լուծում տալու համար. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարդու իրավունքներ խնդիրներին լուծում տալու համար իշխանական ուժն իրեն կրող ու պատասխանատու է համարում և սկզբունքային դիրքորոշում ունի լուծում տալու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթի ժամանակ այս մասին վստահեցրեց ղեկավար Լիլիթ Մակունցը` արձագանքելով նույն ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրներին:

«Մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում բարձրադիր իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն իրավունքի և օրենքի ուժի, օրենսդիր, դատական և գործադիր մարմինների հստակ տարանջատման տիրույթում: Որևէ մարմին իրավունք չունի ճնշում գործադրել մեկ այլ մարմնի նկատմամբ: Անկախ նրանից, որպես մենք իշխանական ուժ ենք, մենք չենք հանդիսանում շատ խնդիրների պատճառ: Ինչպես մենք, այնպես էլ դուք` մեզ կրողն ու պատասխանատու ենք համարում բոլոր այն խնդիրների համար, որոնք կան մասնավորապես մարդու իրավունքների տիրույթում: Դրանց համար կրում ենք լրջագույն պատասխանատվություն և սկզբունքային դիրքորոշում ունենք, որ պետք է լուծում տանք բոլոր հարցերին»,-նշեց Մակունցը:

Մակունցը նաև անդրադարձավ Մարուքյանի հնչեցրած մեկ այլ մտքի: Մարուքյանը շեշտել էր,  որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է բողոքի ցույցի պատճառով:  Եվ «Լուսավոր Հայաստան» խմբակցության` Քրեական օրենսգրքում խստացում անելու մասին նախագիծը բերելու հայտարարությունից հետո Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նույն նախագիծը: Մակունցը նշեց, որ նախկինում որպես ընդդիմություն բարձրաձայնել են շատ հարցեր և ուրախ կլինեին, որ այդ հարցերը արձագանք գտնեին իշխանության կողմից: «Եվ այն պարագայում, երբ ձեր բարձրացրած խնդիրները տեղ են գտել, հասցեագրվել են ու լուծում ստացել, դա գրագողություն անվանելը չեմ հասկանում»,-նշեց նա:

Նույն նիստում Էդմոն Մարուքյանն իր ելույթում բարձրացրել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշակի խնդիրներ` նշելով, որ իրավունքների պաշտպանության հարցը դեռ այնքան էլ լավ չէ:

Ազգային ժողովը հունվարի 17-ի նիստում քննարկում է արդեն ստեղծված տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Մարդու իրավունքների և պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]