Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել 
նախարարություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան նախարարություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը շրջանառելիս հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, բայց այստեղ կարևոր է Ոստիկանության, ԱԱԾ-ի ու հարկահավաք մարմնի հարցը, որոնք պիտի լինեն խորհրդարանական վերահսկողության տակ: Մեծ հաշվով ինձ մյուսներն ավելի քիչ են հետաքրքրում պետականաշինության տեսանկյունից, քան մյուսները, եթե ուզում ենք ունենալ ժողովրդավարական երկիր: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան նախարարություններ, Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ մինչև 18 նախարարություն»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, այդ փոփոխություններից հետո էլ դրանք, միևնույն է, մնալու են վարչապետի ենթակայության տակ:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը ներառված է, բայց դրա վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]