Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

2019-ին ՀՆԱ-ն կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

2019-ին ՀՆԱ-ն կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Որոշ տարբերություններ լինում են, դրանք պայմանավորված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը։

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ