Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ  

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական  շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որը ներկայացրեց, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վնասվածքներից հետ վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որն իր փորձը հաղորդեց և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով:

Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու նախկին ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը նախօրեին ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]