Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Միքայել Մելքումյանին տպավորել է նոր ԱԺ-ում քննարկումների տարբերվող ոճն ու որակը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին տպավորել է նոր խորհրդարանում քննարկումների ոճն ու որակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Մելքումյանն ասաց հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում:

«Ես միտումնավոր մի քանի օր ելույթ չեմ ունեցել, և հաճույքով կարող եմ արձանագրել, որ 7-րդ գումարման խորհրդարանի քննարկումների որակը, ոճը և տրամաբանությունն էապես տարբերվում է նախորդ բոլոր խորհրդարանների քննարկումներից: Կարծում եմ՝ այս ոճն ու որակը կշարունակի այնքան տարիների ընթացքում, որքան այս խորհրդարանը կաշխատի, որովհետև նախորդ խորհրդարանների տխուր ավանդույթներից մեկը նաև այն էր, որ նիստի մեկնարկից ուղիղ 15-20 րոպե հետո խորհրդարանի դահլիճում լավագույն դեպքում ընդամենը 20 մարդ էր մնում: Սա նշանակում է, որ բոլորը շահագրգիռ են, որ այս երկիրն իսկապես դառնա խորհրդարանական»,- ասաց Մելքումյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մեկնարկել է հունվարի 14-ին: Առաջին նիստի ընթացքում փակ և գաղտնի քվեարկությամբ միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներինԻշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ