1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան

Պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում հայ գերիների հարցը. 
Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գերեվարված հայերի հարցը պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ՝ Ռուսաստանի: Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի հետևանքների: Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, և փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու»,- ասաց Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշեց, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովը շարունակելու է ակտիվորեն աշխատել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]