Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հունաստանի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում

Հունաստանի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանականներն աջակցություն են հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը:

Գործող կառավարությանը վստահություն Է հայտնել խորհրդարանի 151 պատգամավոր: Դեմ են արտահայտվել 148-ը: «Այսօր խորհրդարանը քվեարկեց կայունության օգտին: Նա վստահության քվե տվեց երկրի միջազգային հեղինակության վերականգնման ջանքերին»,- քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել Է վարչապետը:

Անցած կիրակի օրը Ցիպրասը խորհրդարանի առջեւ դրել Էր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Նա այդ քայլին Էր դիմել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, որը գլխավորում Է «Անկախ հույներ» կուսակցությունը, պաշտոնաթող Էր եղել: Նա պաշտոնից հեռացել Է ի նշան Մակեդոնիայի անվանման համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրության դեմ բողոքի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]