Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփն ստորագրեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը

Թրամփն ստորագրեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին ստորագրել Է պետական այն ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը, որոնք աշխատավարձ չեն ստանում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Օրենքի տեքստում չի նշվում վճարումների ստույգ գումարը, այլ միայն ասված Է կառավարության աշխատանքի կասեցումից «տուժած ֆեդերալ եւ մյուս պետծառայողների փոխհատուցում տրամադրելու» անհրաժեշտության մասին: Անցած շաբաթ այդ նախաձեռնությանը հավանություն Էին տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատները:

2018 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում մասնակիորեն կասեցվել Է կառավարության աշխատանքը՝ կապված բյուջետային միջոցների բացակայության հետ: Առանց ֆինանսավորման Է մնացել պետական աշխատակազմի քառորդ մասը՝ ինը նախարարություն՝ 800 հազար աշխատակիցներով, որոնցից 380 հազարն ուղարկվել են չվճարվող արձակուրդ: Մնացածներն առանց աշխատավարձի շարունակում են աշխատել արդեն 26 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]