Վրաստանում սուգ են հայտարարել Թբիլիսիում գազի պայթյունից զոհվածների հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր Է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուժգին պայթյունը որոտացել Է հունվարի 16-ին Թբիլիսիի արվարձանի Դիդի Դիղոմի շրջանում գտնվող բնակելի մասնաշենքում: Զոհվել Է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա մի տղա: Տուժել Է յոթ հոգի, նրանցից վեցը երեխաներ են: Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել գազի արտահոսի պատճառով:
«Վարչապետի որոշմամբ, գազի պայթյունի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 17-ը հայտարարված Է սգո օր»,- ասված Է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ վարչապետն արդեն ստորագրել Է համապատասխան հրամանագիրը: Սգո օրը Վրաստանի ամբողջ տարածքում վարչական շենքերի վրա եւ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում