Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Գևորգյանն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կանանց 74-րդ առաջնության հերթական տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 5-րդ տուրում առաջատար Մարիա Գևորգյանը կրկին հաղթեց: Առավելության հասան նաև Արփինե Գրիգորյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մարիա Գևորգյանը: Նա ունի 4,5 միավոր: 3,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնության 6-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]