Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ուրարտու»-ն առաջին քառորդում պարտվելուց հետո հաղթեց ՖԻՄԱ-ին

«Ուրարտու»-ն առաջին քառորդում պարտվելուց հետո հաղթեց ՖԻՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն մրցեց ՖԻՄԱ-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում ՖԻՄԱ-ն ավելի ակտիվ և կառուցողական խաղ էր ցուցադրում: Երկրորդ քառորդում ՖԻՄԱ-ն մեծացրեց միավորների առավելությունը, բայց «Ուրարտու»-ն կամային խաղի շնորհիվ նախ վերականգնեց հաշվի տարբերությունը, այնուհետ առաջ անցավ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:45 հաշվով` հօգուտ «Ուրարտու»-ի: Երրորդ քառորդում «Ուրարտու»-ն խաղն իր ձեռքը վերցրեց և առավելության հասավ 107-84 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը ՖԻՄԱ-ից Նիկիտա Օսիտն էր` 29 միավոր: 14-րդ տուրի վերջին խաղում` հունվարի 17-ին կմրցեն «Արթիկ»-ը և «Արցախ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]