Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են Իրանի հետ եռակողմ համագործակցության վերականգնման հնարավորությունը

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են Իրանի հետ եռակողմ 
համագործակցության վերականգնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 15-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում նավթի, գազի և էներգետիկայի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մուրադգելդի Մերեդովի հետ (Myratgeldi Meredow):                  

Հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանն ու Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են Թուրքմենստան-Իրան-Հայաստան տարիներ առաջ գոյություն ունեցող եռակողմ համագործակցության ձևաչափի վերականգնման հնարավորությունները, անդրադաձել երկու երկրների միջև էներգետիկ բնագավառում, այդ թվում Իրանի տարածքով Հայաստան գազի տարանցման հնարավորություններին:

Զրուցակիցներն ընդգծել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Նույն օրը դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում տրանսպորտի և կապի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մամեդխան Չաքիևի հետ (Mämmethan Çakyýew): Զրուցակիցներն անդրադարձել են 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը, ինչը երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Նշվել է, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]