Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ

Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են 
փոխանակել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 16-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրենց հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]